Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Խորդենի, Արագլախոտ՝ երեմ

Խորդենի, Արագլախոտ՝ երեմ

Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և Արագլախոտ՝ երեմ (Журавельник, Geranium): Պատկանում են խորդենազգիների ընտանիքին: Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:

Վարդաբույր խորդենի (Pelargonium graveolens)

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens): Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:


Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է 1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:


Մարգագետնային Խորդենին (Geranium pratenseL.) աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն

բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40-45°С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19-38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2-4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:

Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:

Խորդենին արագ և հեշտ է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը և ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է : Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում: Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10-15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10-12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9-10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ:

Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Թառամած ծաղիկներից հետո հարկավոր է կտրել այդ ցողունները:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ